Ռալֆ Ռանգնիկը համաձայնվել է գլխավորել «Միլանը»
Գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կգլխավորի իտալական «Միլանը»։ Այս մասին տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ երկարատև բանակցություններից հետո Ռանգնիկը համաձայնվել է գլխավորել իտալական ակումբը հաջորդ մրցաշրջանում։
Ընդգծենք, որ նա ամենայն հավանականությամբ կփոխարինի միլանյան թիմի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիին։