Հարձակում «Բենֆիկայի» ավտոբուսի վրա․ նետած քարերից վնասվածքներ են ստացել թիմի ֆուտբոլիստները (տեսանյութ)
Պորտուգալական «Բենֆիկա»-ի ավտոբուսի վրա հարձակում են գործել մի խումբ մարդիկ, քարերով հարվածել և վնասել ավտոբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հաղորդագրությունից։
Հարձակման հետևանքով տուժել են թիմի ֆուտբոլիստներ Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը։ Ֆուտբոլիստները վնասվածքներ են ստացել նետած քարերի հետևանքով կոտրված ապակիներից։
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են իրականացրել հարձակումը։
Մանրամասները՝ տեսանյութում։