Ցույցեր Մեքսիկայում․ պատճառը՝ ոստիկանների գործողության արդյունքում 30-ամյա տղամարդու մահն է
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ցույցեր են սկսվել ոստիկանության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Financiero-ից։
Աղբյուրի տեղեկություններով՝ մայիսի 4-ին վարչական խախտման համար ձերբակալվել էր 30-ամյա տղամարդ։ Ձերբակալության ժամանակ տղամարդու դեմ ուժ էր կիրառվել, ինչի հետևանով հիվանդանոցում նա մահացել էր։
Այս ամենի առիթով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և իրենց բողոքի ձայնը բարձրացրել։ Ձերբակալվել է 25 տղամարդ և 2 կին։