Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Վազող տողեր

Արթուր Վանեցյանը՝ երեկ և այսօր. Հայ առաքելական եկեղեցի (մաս 1)

Այլևս աներկբա է՝ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը քաղաքականություն մտնելու քայլ է կատարել, այն էլ՝ ինչպիսի՜ քայլ: Քայլ ձիով: Նա հիմնադրամ է ստեղծել, որի նպատակն է «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»: 

Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրամի ստեղծումն արդեն իսկ ակնարկ էր, որ սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքականություն մտնելու հայտ: 

Վանեցյանը, հիշում ենք, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի քան մտերիմ հարաբերություններ ուներ, այնքան մտերիմ, որ Նիկոլ Փաշինյանն, ասենք, ՀՔԾ պետի հետ շփվում էր, չգիտես ինչու, միջնորդավորված՝ Վանեցյանի միջոցով: Ասել կուզենք՝ Փաշինյանը, համենայն դեպս, իշխանության գալու սկզբնական ժամանակահատվածում անվերապահորեն վստահում էր Վանեցյանին: 

Եվ ուրեմն, ինչո՞ւ ենք այսքան երկար նախաբան պատրաստել ընթերցողի համար...

Այժմ արդեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամենաոխերիմ հակառակորդ Վանեցյանը, խոսելով իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին՝ ասել է, որ իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել և կա: Նա նաև նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան: 

Ի՞նչ խոսք. առաջին հայացքից պետական մտածողության տեր մարդու հայտարարություն է: Յուրաքանչյուր բանական մարդ, առավել ևս հայ, գիտակցում է եկեղեցու դերն ու նշանակությունը առհասարակ մեր ազգի պատմության մեջ: Շեշտում ենք՝ եկեղեցու, ոչ թե x կամ z անձի: 

Վանեցյանի նշված հայտարարությունը միանշանակ կլիներ, եթե մեր հիշողությունը կարճ լիներ այնքան, որ չհիշեինք, որ հենց նրա պաշտոնավարման օրոք որոշ խմբակներ ինչպես էին օրեր շարունակ հերթապահում Երևանի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ու կաթողիկոսի հրաժարականը պահանջում՝ «Մերժիր Սերժի Գարեգինին» լոզունգով:  

Եվ Վանեցյանը, ով այն ժամանակ ահռելի ազդեցություն ուներ Փաշինյանի վրա, չէ՞ր կարող որևէ կերպ «հասկացնել» Փաշինյանին, որ, ինչպես ինքն է այժմ ասում, Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան:  

Նույն խմբակի անդամները, կրկին Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2018-ի հունիսի 10-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սարկավագների քահանայական ձեռնադրության ժամանակ «հաջողացրել էին» սադրանք հրահրել ու պատարագի ավարտին կրկին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջել:

Կարո՞ղ էր հավատացյալների և ցուցարարների վեճն անսպասելի ու անդառնալի հետևանքներ ունենալ: Վստահ ենք՝ կարող էր:
Կարո՞ղ էր Ազգային անվտանգությունը կանխել այս առերեսումը: Կարող էր, եթե չասենք՝ պարտավոր էր: 

Այս միջադեպից հետո նույն նախաձեռնության անդամները գրավել էին Մայր աթոռ Սբ. էջմիածնի դիվանատունը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը: Ոստիկանությունը միայն 1 ամիս անց էր նրանց հեռացրել այդտեղից: Եվ այդ մեկ ամսում էլ Վանեցյանը գեթ մեկ անգամ բարձրաձայն չասաց՝ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան:

Եվ վերջում, իբրև հետգրություն

Պարոնայք իշխանավորներ, պարոնայք սպաներ, քանի դեռ պաշտոնավարում եք, փորձեք «ներսից» օգնել իշխանությանը, պայքարել արատավոր բարքերի դեմ ու օգնել նրանց չսխալվել: Այլապես մի օր էլ դուք կարող է հայտնվեք քաղաքական հակառակորդի ճամբարում և ցանկացած քննադատություն կհնչի ոչ թե իբրև սրտացավություն, այլ ևս մեկ էժան միավոր քաղաքական հակառակորդի դեմ պայքարում...

NEWSPRESS.am