ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքելՀերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարերՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր
Քաղաքականություն

Իշխանությունները սովորության համաձայն իրենց ձախողումները փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանություններն ու նրանց սպասարկող մի շարք լրատվամիջոցներ, սովորության համաձայն իրենց ձախողումներն ու բացահատվող պրոբլեմները ջանասիրաբար փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա, կամ ինչպես ընդունված է ասել՝ փորձում են գցել նախորդ իշխանությունների «գրպանը»։ Այդպիսի օրինակները շատ են, ու տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում, մի օր էլ իշխանությունները կարող են նախկին իշխանություններին մեղադրել թե՝ «․․․ինչո՞ւ մեզ չէիք զգուշացնում, որ ձախողվում ենք, չէիք տեսնում, որ ոլորտ առ ոլորտ նորանոր պրոբլեմներ ենք ստեղծում»։

Չէի անդրադառնա այս հարցին, եթե թեման զգայուն չլիներ։ Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձից հետո, հայրենական որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ, միանալով կառավարության անլրջության մարաթոնին, անհույս փորձեր են անում տարբեր մեթոդներով շեղել թեման՝ դրանով իսկ ջրելով իշխանության պատասխանատվությունը։ Մասնավորապես՝ ցանկանում են արդեն հայտնի դարձած Դավիթ Գայստյանին (ում անձամբ ճանաչելու առիթ չեմ ունեցել) կապել Սերժ Սարգսյանի հետ։

Նախ ոչ ոք չի ժխտում, որ նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին, ինչպես Դավիթ Գալստյանի կազմակերպությունը, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ սպառազինություն և ռազմական տեխնիկա են մատակարարել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Դա շատ նորմալ երևույթ է, և դրա համար որևէ մեկը չի մեղադրում նրանց՝ ոչ անցյալի, ոչ էլ ներկա մատակարարումների համար։ 2018թ․ իշխանափոխությունից հետո, Դավիթ Գալստյանը սկսել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ու եթե հիմա նախկին իշխանություններին քննադատողները ինչ-որ պրոբլեմներ են տեսնում նրա գործունեության մեջ, գուցե ավելի ճիշտ կլինի հենց Դավիթ Գալստյանին հարցնեն, թե ի՞նչ պրոբլեմների մեջ է եղել (եթե եղել է) այլ երկրներում իր գործունեության ժամանակ։ Եվ եթե կարծում եք, որ նրա գործունեությունը նախկինում խնդրահարույց է եղել, ապա ինչո՞ւ եք շարունակում համագործակցությունը։

Հատկանշական է, որ իշխանական շրջանակները լուրեր են հրապարակում, թե ինչպե՞ս է Դավիթը Գալստյանը սկսել իր բիզնեսը, ի՞նչ ընկերություններ է հիմնել, ե՞րբ և աշխարհի ո՞ր երկրում, ի՞նչ բիզնեսով է զբաղվել, և նմանատիպ այլ տեղեկություններ։ Իսկ հետևություններն ավելի քան անհեթեթ ու մանկամիտ են ստացվում։ Մասնավորապես երբ փորձում են Դավիթ Գալստյանի տարբեր երկրներում ունեցած բիզնես գործունեությունը կապել Սերժ Սարգսյանի հետ՝ քանի որ այդ տարիներին նա էր նախագահը։ Ռուսները կասեն «железная логика »։

Տեղեկություններ են հրապարակում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ստեղծված փորձագիտական խումը 2012թ մտահոգություն էր հայտնել, որ զենքի մատակարար Ալբանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին չի կարողացել բացատրել, թե ինչպես է զենքը ԱՄԷ փոխարեն հայտնվել Լիբիայում։ Բա Միքայել Մինասյանը ձեզ ի՞նչի մասին էր զգուշացնում։ Չէ, որ նմանատիպ պրոբլեմատիկ վիճակում էլ կարող է հայտնվել նաև Հայաստանը՝ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում։ Միթե՞ հենց դա չէր այդ թեման բարձրացնելու ողջ նպատակը։

Ի դեպ, թեմայով հետաքրքրվողների համար ասեմ, որ ՄԱԿ-ի այդ փաստաթղթերում Հայաստան պետությունը որևէ կերպ առնչություն չունի։

Ես չգիտեմ, կոնկրետ ի՞նչ կապ ունի Դավիթ Գալստյանը իշխանության կողմից քարոզչական դաշտ նետված վերոհիշյալ պատմության հետ, բայց եթե նույնիսկ կապ էլ ունի, ապա ի՞նչ է, բիզնեսմենների միջազգային բիզնեսի համար էլ է՞ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ պաշտոնյա մեղավոր։ Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է։

Ըստ նախկին իշխանությանը քննադատողների՝ Դավիթ Գալստյանի մասնավոր կազմակերպությունը, որպես չորրորդ մեկ այլ երկրի կազմակերպության դուստր ձեռնարկություն՝ զենքի մատակարարման գործարք է իրականացրել երկու այլ պետությունների ձեռնարկությունների միջև, և արդյունքում իբր զենքը մատակարարել է երրորդ երկիր։ Սա ըստ նախորդ իշխանությունների քննադատների։ Ավելին, քանի որ այդ գործարքում ավիափոխադրողը եղել է հայկական կազմակերպություն, ուրեմն գործող իշխանության մեր քաջարի պաշտպանները ինքնագոհ, հերոսական հետևություններ են անում Սերժ Սարգսյանի և Դավիթ Գալստյանի կապի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ վերոնշյալ թեմաներում Հայաստան պետության անունն անգամ չկա, որևէ պետական կառույցի լիազորությունների օգտագործման տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր բնույթի գործարարությամբ են զբաղվել, այդ թվում գուցէ նաև խնդրահարույց։ Հատկանշական է, որ այդ մարդիկ իրենց տարբեր առաջարկություններով, այդ տաս տարիների ընթացքում եկել են Հայաստան, և նրանցից շատերը երջանիկ առիթ են ունեցել նաև նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը՝ ուրեմն պետք է իրեն կապել բոլորի բիզնեսների հե՞տ։ Սա ի՞նչ անհեթեթ, մանկամիտ մտածողություն է։

Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Մնացյալը՝ հեքիաթներ են, թե նախկինում ով, ում հետ, որտեղ ինչ հարաբերություններ են ունեցել և այլն։ Եվ որքան էլ գունավոր պատմեք այդ հեքիաթները, միևնույն է դրանք իրականություն չեն դառնալու։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպե՞ս եք բարձրացված խնդիրը հիմնավորված կերպով հերքելու, կամ էլ դրան համարժեք գործողություններ իրականացնելու՝ որպեսզի չտուժի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը»։