ՆԱՏՕ-ն պատրաստվում է պաշտպանել Թուրքիային
Ըստ թուրքական աղբյուրների` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ռազմանավեր ուղարկել Միջերկրական ծով պաշտպանելու Թուրքիային ռուսական հարձակումից: Ըստ նրա` խնդիրն ավելի հրատապ է դարձել Սիրիայում ռուսական Ս-400 հրթիռների տեղադրումից հետո:
Հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիան և Դանիան պատրաստվում են ռազմանավեր ուղարկել Միջերկրական ծով, իսկ Մեծ Բրիտանիան և Իսպանիան կմեծացնեն և կարդիականացնեն սիրիական սահմանին մոտ գտնվող Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազան: