«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի հերթական նվազումից
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն համաձայնվել աշխատավարձի կրկնակի նվազմանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Մայիսի 23-ին կատալոնական թիմի նախագահ Խոսեպ Բարտոմեուն փորձել է թիմին համոզել, որպեսզի հրաժարվեն աշխատավարձի մի մասից, սակայն ակումբի ֆուտբոլիստները չեն համաձայնվել։
Պանդեմիայից հետո ակումբի ֆուտբոլիստները ստացել են 17 տոկոս պակաս աշխատավարձ, ինչը թույլ է տվել ակումբին խնայել 40 միլիոն եվրո։