Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Իմ տղայի գործը բացահայտելը Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո առաջին խոստումն էր․ անհայտ կորած տղայի մայրը Փաշինյանին հիշեցնում է խոստման մասին

2011 թվականի ճիշտ այս օրը՝ հունիսի 2-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի 30-ամյա բնակիչ Արա Խաչատրյանին ընկերները սեփական տնից հանեցին և նա այլևս չվերադարձավ։

Արդեն 9 տարի է անցել, իսկ նրա մայրը՝ Էմմա Հարությունյանը շարունակում է ծեծել պաշտոնյաների դռներն ու արդարություն պահանջել՝ խնդրելով գտնել իր որդուն ու մնացել է  անպատասխան։ Իսկ ավելի կոնկրետ՝ պատկան մարմինները նրան պատասխանում են, թե առևանգում տեղի չի ունեցել, և տղան համարվում է պարզապես անհայտ կորած․․․ Մինչդեռ Էմմա Հարությունյանը վստահ է՝ գործը պարզապես կոծկում են։ Հարազատները նկատում են, որ իրավապահներին հայտնի են դեպքի մանրամասները և գիտեն, թե ովքեր են եղել Արայի «անհետացման» մեղավորները, սակայն մատը-մատին չեն տալիս գործը բացահայտելու համար։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ որդու հետ կապված միջադեպի պատճառով անորոշության մեջ հայտնված մայրը նույնիսկ անուններ է տալիս․ «Իմ որդին անհայտ չի կորել, նրան առևանգել են ամենամոտ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը և Արտավազդ Հարությունյանը»,- ասում է կինն ու նշում, որ իր որդին չափված-ձևած տղա է եղել, որևէ խնդիր չի ունեցել:

Մեզ հետ զրույցում տղայի մասին դրական խոսեցին նաև նրան ճանաչողները։ Վերջիններս նկատում են, որ Արա Խաչատրյանի առևանգման մասին լսել են, սակայն ոչ մի բացասական վարքագիծ չեն նկատել Արայի կողմից․ նա խաղամոլ չէր և վատ համբավ էլ չի ունեցել։

Մեզ հասած տեղեկություններով, Արային տնից հանած ընկերներից մի քանիսը երկրում չեն, իսկ մյուսներին չեն հարցաքննում, համենայդեպս դեռևս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Մայրը՝ տիկին Էմման, տարբեր ատյաններ նամակներ է ուղարկել և ստացել միևնույն բովանդակությամբ պատասխաններ. «գործը ընթացքի մեջ է»: Նա անգամ դիմել է ՀՔԱ միջազգային կառույցին, որտեղից նրան իր նամակն ուղարկելուց 4 տարի անց պատասխանել են, թե գործով Հայաստանում զբաղվում են պատկան մարմինները:

Էմմա Հարությունյանը տղային հայտնաբերելու և մեղավորներին պատժելու համար տարբեր ատյանների է դիմել և նախկին իշխանության ժամանակ, և գործող․․․

NEWSPRESS.am—ը գրել էր, որ Էմմա Հարությունյանը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել է դեռևս նրա պատգամավոր ժամանակ, սակայն վերջինս միայն խոստում էր տվել, որ գործով կզբաղվի՝ միայն այդքանը։ Իսկ հետո, երբ արդեն նա վարչապետ էր և մայիսի 11-ին ամբոխի միջով շարժվում էր դեպի կառավարության շենք՝ իր անդրանիկ նիստին մասնակցելու, նրան առաջինը իր խնդրով մոտեցավ Էմմա Հարությունյանը։

Փաշինյանը հիշեց տիկին Էմմային, և այս անգամ արդեն որպես երկրի ղեկավար, խոստացավ անպայման զբաղվել խնդրով և հարցին լուծում տալ։ Փաշինյանը զանգահարեց արագ արձագանքման օպերատիվ խմբին, տվեց կնոջ անունը, հանձնարարեց զբաղվել խնդրով և մտավ կառավարության շենք:

Սա Նիկոլ Փաշինյանի առաջին խոստումն էր, որը նա տվեց արդեն որպես վարչապետ, սակայն որն այդպես էլ մնաց սառույցին գրված։

Հուսահատ կինն անգամ փորձել է կառավարության մոտ ինքնասպանության դիմել, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը։

Փաշինյանի միջամտությունը գործին եղել է այնքանով, որ կնոջ դիմում նամակներն անցել են նույն օղակներով ու շղթայաձև պտույտից հետո դարձյալ գործը մնացել է օդից կախված։

Մի առիթով կինը մեզ հետ զրույցում նկատել էր, որ ոչ ոք չունի, և իր հույսը միայն Փաշինյանն է։ Այսօր արդեն նա ավելի է հուսահատվել՝ Փաշինյանը, վարչապետի կարգավիճակում տված իր առաջին խոստումը չկատարեց։

«Սա նրա առաջին գործն էր, առաջին խնդրանքը քաղաքացու կողմից, եթե նա տեր չի կանգնում իր տված խոստմանը, ուրեմն ինձ համար հեղափոխություն չի եղել՝ նույն ջուրն ա, նույն ջրաղացը, սայլը տեղից չի շարժվել»: