440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան
Մոլեկուլային կենսաբանության ինստիտոիտն արդեն սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը: Ինստիտուտն օրական կկարողանա 3000-5000 թեստ արտադրել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն վաղը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը շարունակում է լարված մնալ:
Այս պահին ունենք ծանր վիճակում՝ 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: