ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր
Վազող տողեր

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցման արդյունքներ

«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը առցանց հարթակում հարցում է անցկացրել «Հայաստանում համաճարակի տնտեսական հետևանքները և կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը» թեմայով:

Հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով:

Համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 25%-ը համարում է, որ կորոնավիրուսի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը լիովին արդյունավետ են և համապատասխանում են սպառնալիքի ծավալներին, 56%-ը կարծում է, որ դրանք բավարար չեն և չեն ապահովում համաճարակի կանխումը, իսկ 19%-ը պատասխանել է, որ դրանք չարդարացված խիստ են:

Այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել համաճարակը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, հարցման մասնակիցների և նրանց ընտանիքների վրա, 15%-ը նշել է աշխատանքի/բիզնեսի կորուստ, 4%-ի մոտ բիզնեսը գոյատևման եզրին է, 8%-ը նշել է, որ ընտանիքի աշխատող անդամին գործատուն ուղարկել է չվարձատրվող արձակուրդի, 48%-ի մոտ կտրուկ կրճատվել են եկամուտները, իսկ 25%-ի մոտ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվել:

Հարցին, թե ո՞ւմ աջակցությունն են ակնկալում հարցվողները եկամուտների կրճատման պարագայում, վերջիններս պատասխանել հետևյալ կերպ. հարազատների և ծանոթների աջակցությունը՝ 27%, երկրի իշխանությունների՝ 29%, մարդասիրական կազմակերպությունների՝ 3%, չգիտեմ՝ 41%:

Կառավարությունը հատկացրել է ավելի քան 300 մլն դոլար բնակչության և բիզնեսի աջակցման համար:

Հարցաշարում տեղ գտած հաջորդ հարցի շնորհիվ կարող ենք պարզել, թե կառավարության աջակցությունը որքանո՞վ է օգնել հասարակությանը ճգնաժամի դեմ պայքարում: Այսպիսով, հարցման մասնակիցների 6%-ը նշել է, որ կառավարությունից օգնություն չի ստացել, թեև նախատեսված էր օրենքով, 57%-ը չի հանդիսացել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառու և ոչինչ չի ստացել, 28%-ը աջակցությունստացել է, սակայն այն բավարար չի եղել, 9%-ին աջակցությունը բավարար չափով օգնել է հաղթահարել առաջացած խնդիրները:

Հարցաշարի վերջին հարցի միջոցով հարցման հեղինակները փորձել են ճշտել, թե հասարակությունն ինչպե՞ս կցանկանար, որպեսզի պետությունն ընդլայներ բնակչության և բիզնեսի աջակցությունը: Պատասխանների արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 9%-ը ցանկանում է, որպեսզի տրամադրվի հարկային արձակուրդ բիզնեսին, 19%-ը նախընտրել է ավելի մեծ ֆինանսական աջակցություն բնակչությանը, 15%-ը՝ կումունալ ծառայությունների ծախսերի առավել զգալի մարման կողմնակից է, 40%-ն ընտրել է բոլոր վերոնշյալ գործողությունները, իսկ 17%-ը պատասխանել է՝ չգիտեմ: