Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը

«Առավոտ»-ը գրում է.

«Հիմա էլ շահարկում են արտակարգ դրության հանգամանքը

Երեւան քաղաքի դատախազ Գ. Բաղդասարյանին է դիմել գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ. Բիշարյանը. «Ձեր քննարկմանն եմ ուղարկում Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մայիսի 21-ի առցանց դիմումը դատական ակտը չկատարելու վերաբերյալ»:

ԱԺ պատգամավոր Ուրիխանյանը նույնպես դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որը նրան պատասխանել է. «Նախկին սպա, քաղաքացի Ցոլակ Խաչատրյանին դատարանի վճռի համաձայն՝ պարտավորությունները պաշտպանության նախարարության կողմից կատարելու մասին Ձեր N 04/05/2020թ. գրության կապակցությամբ տեղեկացնում եմ, որ կառավարության 2000թ. օգոստոսի 7-ի N 436 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց տրամադրվում են փոխանցելի մուրհակներ, որոնք ՀՀ անունից թողարկում, տրամադրում եւ հաշվառում է ֆինանսների նախարարությունը: Վերը նշված կարգի շրջանակներում պաշտպանության նախարարության կողմից իրականացման ենթակա գործողությունները հստակեցնելու ու իրականացնելու նպատակով պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվել է քննարկում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետների հետ, որը համավարակի պատճառով հետաձգվել է եւ նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում՝ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ.Ղամբարյանը գրությամբ Ցոլակ Խաչատրյանին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ կազմակերպել աշխատանքային քննարկում: Գրությամբ տեղեկացվում է, որ ՀՀ տարբեր ատյանի դատարանների կողմից ստացվում են ՊՆ-ից, զորամասերից բռնագանձման ենթակա գումարների մասին վճիռներ: Տրամադրվում են փոխանցելի մուրհակներ, որը ֆինանսների նախարարությունն է թողարկում:

Սակայն ի՞նչ են տալիս այս գրությունները ՊՆ նախկին սպային, երբ նա պետք է գոյատեւի, որը ՊՆ-ի վատ վարչարարության պատճառով ընկել է դատական ատյաններ:

ՊՆ նախկին սպան դիմել է գլխավոր դատախազին` հանցագործության մասին հաղորդումով: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 22-ից, մինչ օրս այն չի կատարվել, հիմա էլ ՊՆ-ն պատճառաբանում է արտակագ դրության փաստը: Դատարանը պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 288,6 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում: Ց. Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին նա ազատվել էր ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Հայցվորը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը:

Սակայն պաշտպանության նախարարությունը հարկ չէր համարել պատասխանել նախկին զինվորականին, ինչն էլ պատճառ էր դարձել, որպեսզի Ցոլակ Խաչատրյանը դիմի ՀՀ վարչական դատարան: Խաչատրյանին չէին լսել նաեւ ՀՀ կառավարության շենքի մոտ նրա բողոքի ակցիաների ժամանակ, հացադուլի ժամանակ: Նա վարչական դատարանից խնդրել էր, որպեսզի պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանը վճարել 1998 թվականից մինչեւ 2013 թվականը ներառյալ, ընդհանուր 354 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով: Ց. Խաչատրյանը աշխատանքից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, ինչը ենթադրում էր, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի, վերջնահաշվարկը պետք է կատարվեր աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: 2018թ. ապրիլի 6-ին վարչական դատարանը գործի վարույթը կասեցրել էր, քանի որ կողմը դիմել էր Սահմանադրական դատարան: Նշեմ, որ փոխհատուցման հարցը կարգավորված է եղել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով. «Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում եւ տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը»: Մինչդեռ, 28.11.2007 թվականին ընդունված եւ 05.01.2008 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով նշված դրույթը սահմանված էր. «Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»: ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778 որոշումը 02.10.2014 թվականի թիվ 1075-Ն որոշմամբ լրացվել է 15.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»: ՍԴ-ի որոշումը հրապարակվելուց հետո, պաշտպանության նախարարությունը 204 օրվա համար մեկ ամսում պետք է տար փոխհատուցումը, սակայն չէր տվել: Նախկին սպան տասնյակ նամակներ էր ուղարկել ՀՀ կառավարություն, անձամբ վարչապետին, ԱԺ, սակայն որեւէ մեկը չի կարողանում ազդել ՊՆ-ի վրա:

Ըստ Ց. Խաչատրյանի, 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վճռաբեկ վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ ՊՆ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով վճռաբեկ բողոքները: Այսինքն, 22.01.2020 թ.-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված դատական ակտը (որոշումը) մտել է օրինական ուժի մեջ:

Հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցը կանոնակարգող եւ գործող օրենսդրական նորմի, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից միանշանակ կերպով բխում է այն, որ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով, այսինքն՝ բոլոր օրերի դիմաց, ինչպես նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցի առնչությամբ, թե ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1424 առ 10.08.2018թ. որոշմամբ եւ թե ՀՀ վարչական առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով, արդեն իսկ արտահայտել են իրենց իրավական դիրքորոշումները եւ ներկայումս առկա է օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերը, համաձայն որոնց՝ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով՝ բոլոր օրերի դիմաց, հետեւաբար ակնհայտ է դառնում այն, որ ՀՀ ՊՆ-ն վերոգրյալ իրավահարցի առնչությամբ գործել է եւ շարունակում է գործել ապօրինի, որի արդյունքում միտումնավոր կերպով խախտվել եւ շարունակում է խախտվել ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային զինծառայողների իրավունքները եւ օրինական շահերը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ-ի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց նման ապօրինի գործունեությամբ փաստացի միտումնավոր կերպով էական վնաս են պատճառում թե ՀՀ պետական բյուջեին եւ թե Հայաստանի Հանրապետության անվանը` իբրեւ ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության: