Դետրոյթում 1 մարդ մահացել է ցույցերի ժամանակ
1 մարդ զոհվել և 40-ը ձերբակալվել են ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում՝ ակցիաների ու անկարգությունների ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Detroit News-ից։
Աղբյուրը նշում է, որ անհայտ անձի բացած կրակից մահացել է 1 մարդ։ Ոստիկանությունը չգիտի, թե ո՞վ է կրակել, սակայն պնդում են, որ կրակը ոստիկանների կողմից չի եղել։
Նշվում է նաև, որ մոտ 40 անձ ձերբակալվել է։ Քաղաքում ցույցերը շարունակվում են։