ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր
Վազող տողեր

Փաշինյանը պետք է խախտի լռությունը. Ալիևը դրան է սպասում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հոխորտացել է ու հայտարարել, թե վերականգնելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրա համար կարևոր է իր երկրի ռազմական հզորությունը:

Ալիևը նաև շարունակել է, թե 100 տարի առաջ Ադրբեջանի առաջին ղեկավարները համաձայնվեցին Երևանը թողնել հայերին, բայց դա մեծ սխալ էր և այդ սխալը պետք է ուղղեն այսօրվա ադրբեջանցի երիտասարդները:

Սա ասել է այն Ալիևը, որին Նիկոլ Փաշինյանը համարում է կիրթ և կառուցողական: Ալիևն իր ցանկություններով պատասխանել է Փաշինյանի կողմից իրեն տրված գնահատականներին:

Այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետին զգուշացնում էին, թե հակառակորդ երկրի ղեկավարին կառուցողական և կիրթ անվանելով ուղղակիորեն դառնում ես նրանից խաղաղություն աղերսող, իշխանական անմեղսունակներն ու ֆեյքերի բանակները հարձակվում էին այդ պարզ ճշմարտությունները գիտակցողների վրա:

Հետաքրքիր է՝ հիմա ինչ են մտածում նույն անմեղսունակները Ալիևի հոխորտանքների վերաբերյալ և արդյոք կարծում են, որ սրանք կառուցողական մարդու խոսքեր են: Ալիևն այդ հայտարարությունը արել է երեկ ու երեկվանից մինչ այսօր ողջ իշխանությունը կարել է բերանն ու ձայն չի հանում, փոխարենը վայնասուն են կապել Ռոբեր Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից ստացված կարծիքի հետ կապված: Լուռ է ոչ միայն Փաշինյանը, այլ նաև Արտաքին գործերի նախարարությունը: Ալիևին պատասխանել է միայն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը. «Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև։

Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Կամ ասում եք՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել եմ Հայաստանին», դա չի կարելի ներել, դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանուն արդարության՝ պետք է ընդգծել, որ Ալիևին Արայիկ Հարությունյանի կողմից տրվել է համարժեք պատասխան, բայց քանի որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ժողովուրդներին աբսուրդի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, անհրաժեշտ է, որ Ալիևին պատասխան ինքը տա ու մեզ էլ բացատրի, թե ինչու Ալիևը չի առաջարկում այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար:

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Ալիևի հոխորտանքներին տալ համարժեք պատասխան ու վերաձևել իր կողմից հնչեցված աբսուրդը: Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Հայաստանին Ադրբեջանի հետ տարածքային վեճի մեջ ներքաշող այդ անիմաստ թեզից ու ինքն էլ հայտարարի, թե ինչ կստանա Ալիևը, երբ ադրբեջանցի երիտասարներին ուղարկի իրենց պապերի կիսատ թողածը ավարտին հասցնելու համար, այնպես որ Ալիևը սպասում է Փաշինյանի պատասխանին: