Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինի
Վազող տողեր

Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի,

Արևելյան Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման օրվա կապակցությամբ և խոնարհվում հմուտ զորականների, քաջ հայորդիների, ամբողջ ժողովրդի միասնական հերոսության առջև։

Այսօր հայկական երկու պետությունների համար լրջագույն մարտահրավերներից է Արցախի անվտանգության, անկախության հարցը, և այդ խնդրի արդարացի լուծման ճանապարհին կարևորագույն նվաճում եմ համարում ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ միջազգային բարձր նորմերին համապատասխան, միմյանց նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում անցկացված, ազգային ժողովի և նախագահական հերթական ընտրությունները։

Ըստ էության, իշխանության խաղաղ, գեղեցիկ փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ՝ իշխանական և ընդդիմադիր տարբեր թևերի միջև քաղաքակիրթ երկխոսությամբ և համագործակցությամբ, համերաշխության մթնոլորտը պահպանելով և միասնական ջանքերով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարդասիրական ծրագրերի, բարեփոխումների իրականացմամբ, ժողովրդագրական խնդիրների հնարավորինս լուծման պատրաստակամությամբ՝

Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ և ապացուցեց, որ ի զորու է պաշտպանելու իր իսկ կողմից նվաճած ինքնիշխանությունը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հետ միասնական լինելու կամքն ու իրավունքը։

Ի սրտե մաղթում եմ, որ նորանկախ Հայաստանի և Արցախի երեսնամյա պատմությունը կերտած քաղաքական ուժերը, կուսակցությունները, ռազմաքաղաքական, հասարակական գործիչները, անհատները խելամիտ և պատվասիրությամբ շարունակեն Հայրենիքին ծառայելու խիզախություն դրսևորել, իմաստություն՝ բանավիճելիս միմյանց չնսեմացնելու, բարեվարքության մշակույթը պահպանելու (․․․քանզի մեր պառակտմամբ զվարճացող, մեր անկմանը սպասող դարավոր հակառակորդներ ունենք)․ համազգային համերաշխությամբ, միմյանց նկատմամբ վստահության և փոխօգնության մթնոլորտում շարունակենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու արժանապատիվ, բարեկեցիկ ապագան։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝

մարդկային պարզ երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորիս։

Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։

Եվ թող ապագայում մեր հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում»։