Ակցիան շարունակելու են այնքան, մինչև թույլ չտան մեքենային շարժվել
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները շարունակում են իրենց հանրահավաքը: Շուրջ 30 րոպե քննարկելուց հետո` հանրահավաքի մասնակիցները որոշեցին Հանրապության փողոցով վերադառանալ Հանրապետության հրապարակ: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին իրենց հետ տանել մեքենան, որի մեջ են բարձրախոսները:
Ցուցարարները պահանջում են, որպեսզի ոստիկանները թույլ տա արտոնված հավաքի մասնակիցներին շարժվել առաջ: Մասնավորապես Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը իր ձեռքի բարձրախոսով հայտարարեց, որ հանրահավաքը հանգիստ անցկացնելու և այդքան մարդկանց կառավարելու համար` բարձրախոսներնն ուղղակի անհրաժեշտություն են:
Ժիրայր Սեֆիլյանը բարձրացավ մեքենայի վրա, կոչ արեց բոլորին մնալ իրենց տեղերում` հայտարարելով, որ ակցիան շարունակելու են այդտեղ այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանությունը թույլ չտա մեքենային շարժվել։
Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ձեռքում է պահում ծաղկեփունջը, որը որոշել էր դնել ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ: