Նոր հիթ համացանցում PSY-ի կողմից (տեսանյութ)
Հարավկորեացի երգիչ PSY-ն շարունակում է ռեկորդային արդյունքներ գրանցել: Նրա՝ YouTube-ի պաշտոնական ալիքում տեղադրված նոր տեսահոլովակը՝ Daddy –ն մեկ օրում ավելի քան 2.6 մլն դիտում է գրանցել:
Այն նաև «լայքառատ» է: Ավելի ավելի քան 110.000 «լայք»:
Հիշեցնենք, որ Gangnam Style-ը մինչ այժմ պահպանում է YouTube-ում սահմանած ռեկորդը՝ 10,1 մլն «լայք»։ Անգամ Սեուլում երգչի առաջին հիթի՝ Gangnam Style-ի պարի քանդակն է տեղադրվելու։