Մեր գործերը լավ չեն. ասում են՝ կառավարությունը փող է առաջարկում, որ մահերը գրանցեն կորոնավիրուսով պայմանավորված մահ. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ առանց դիմակի քաղաքացիները խիստ կպատժվեն։
«Մեր գործերը լավ չեն»,-ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, ըստ որի հիվանդների թիվն ավելացել է։
Նա նաև նշեց, որ իր հանձնարարականով ստուգվել է հասարակության շրջանում ընդհանուր տրամադրվածությունը, որի արդյունքները ևս գոհացուցիչ չեն իր համար։
«Ասում են՝ կառավարությունը փող է առաջարկում, որ մահերը գրանցեն կորոնավիրուսով պայմանավորված մահ»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ մինչ օրս ոչ մի ոչ ստույգ տեղեկատվություն չեն հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։