Պայթյուն Ստամբուլի մետրոյում. կա 1 զոհ
Այսօր երեկոյան պայթյուն է հնչել ստամբուլյան մետրոյում: Նախնական տվյալների համաձայն, Բայրամփաշա կայարանում տրանսֆորմատոր է պայթել: Մեկ մարդ մահացել է, մեկը ստացել մարմնական վնասվածքներ՝ տեղեկացնում է Haberturk-ը:
Մետրոյում երթևեկությունը դադարեցված է: Ուղևորներին թունելներով դուրս են բերում վերգետնյա հատված: Տեղում աշխատում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի մանրամասները ճշտվում են: