Տրվեց համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը
Եեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը:
Ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության:
Իսկ երթից առաջ ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին զգուշացրին ուշադիր ու զգոն լինեն, չտրվել սադրանքների, միասնական քայլել, օգնել միմյանց:
Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը: