Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Հասարակություն

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

Հայաստանի գործատուների միությունն անհանգստություն է հայտնել Ucom ընկերության և ղեկավարության շուրջ կատարվող իրադարձությունների համար։ Տեղեկությունը հայտնում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունը գործատուների նկատմամբ տեղի ունեցող հակակոռուպցիոն գործողությունների շուրջ և մասնավորապես Ucom ընկերության վերաբերյալ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) ողջունում է ՀՀ կառավարություն՝ կոռուպցիայի և ստվերային տնտեսության նկատմամբ տարվող հետևողական պայքարում: Կոռուպցիան և ստվերային տնտեսությունը տարիներ շարունակ եղել են ՀՆԱ-ի և ՀՀ տնտեսության մրցունակության նվազման հիմնական պատճառները, որոնք խաթարել են հավասար մրցակցությունը և տնտեսության ճյուղերի համաչափ զարգացումն ու ֆորմալ զբաղվածությունը:

ՀԳՀՄ-ն դեռևս 2017թ-ին իր Կանոնադրությունը համալրել է էական փոփոխություններով՝ ներառելով կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարին առնչվող նպատակները և գործառույթներ:
Դրան զուգահեռ, ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցի ցանկացած գործողության:

ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով, քանի որ նախկին ժամանակներում եղել են որոշակի կապեր՝ գրաված պաշտոնների շրջանակում և հովհանավորչական գործառույթներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք արագացրել են որոշ ձեռնարկությունների կայացումը և նրանց ձեռնարկատիրական գործունեության մասշտաբայնությունը:

Սակայն, ըստ ՀԳՀՄ-ի, ոչ միշտ է անհրաժեշտ ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը նույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ:

Ucom ընկերությունը ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն:

Միությունը, որպես օրինակ ցանկանում է նշել, որ բնության մեջ հաճախ մենք հանդիպում ենք ջրի աղբյուրների, որոնց ջուրը խմելով գովաբանում ենք ջրի համն ու սառնությունը: Սակայն մենք հավանաբար չգիտենք, որ գուցե այդ աղբյուրը մի քանի կիլոմետր հեռու անցնում է առնում կոյուղաջրերի կամ թափոնների միջով: Սակայն բնության հզոր մաքրման համակարգը մեխանիկական և բիոլոգիական մաքրման է ենթարկում այդ ջուրը և մենք այն խմում են սառը և համով: Նույն կերպ Կառավարությունը թափանցիկ և անկողմնակալ գործառույթներով իրականացնում է և պետք է իրականացնի մաքրման նմանատիպ աշխատանքները բիզնեսի շրջանակում:

Բացի այդ, ՀԳՀՄ-ն չի ողջունում ոլորտի պատասխանատու պետական գերատեսչությունների պասիվ գործելակերպը, որը չի համապատասխանում նրանց հիմնական առաքելությանը: Այդ առումով, մեր կարծիքով, ՀՀ Կառավարության զայրույթը և արագ գործելակերպը, որպեսզի չհանգեցնեն անդառնալի վնասների, պետք է լինեն հավասարակշռված՝ շուրջ 4-5 գերատեսչությունների պատճառաբանություններով:

Այդպիսի գերատեսչություններ են հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, քանի որ պետք է հաշվի առնվեն մուլտիպլիկատիվ բացասական ազդեցությունները տնտեսության որոշ ճյուղերում, աշխատողների հնարավոր գործազրկությունը, հանրային ծառայությունների որակի վատթարացումը ուղղված սպառողներին և ոլորտում մոնոպոլիզացիայի հնարավոր ռիսկերը:

ՀԳՀՄ-ն կոչ է անում ՀՀ կառավարություն առավելապես համակողմանի գնահատված փաստարկներով առաջնորդվել Ucom-ի և գործատուների նկատմամբ դրսևորվող գործառույթներում ընդհանրապես, հաշվի առնելով տնտեսական և սոցիալական հետևանքները:

ՀԳՀՄ-ն ցանկանում է նաև նշել, որ Ucom-ը չի հանդիսանում ՀԳՀՄ անդամ կազմակերպություն և երբևէ չի ունեցել Ucom-ի հետ համագործակցություն որևէ ծրագրի շրջանակում: Սակայն անհրաժեշտ ենք համարում ՀՀ Կառավարության և համապատասխան պետական մարմինների ուշադրությունը սևեռել, որպեսզի առավելապես թագավարակի (COVID-19) ժամանակաշրջանում պահպանենք տնտեսական և սոցիալական հնարավոր պոտենցիալը:

ՀԳՀՄ-ի այս կոչը բխում է համընդհանուր շահերից և սոցիալական գործընկերության տրամաբանությունից:

Հարգանքով,
ՀԳՀՄ գրասենյակ»,- ասված է հայտարարության մեջ։