Մայր աթոռը 16 միլիոնի արտահագուստ նվիրեց առաջնագծում պայքարող բժիշկներին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է աջակցել Առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։
Տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս անգամ շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ է փոխանցվել նախարարությանը։ Դրանց ընդհանուր արժեքը մոտ 16 միլիոն դրամ է կազմում։
«Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։