Պաոլո Մալդինին կարող է պաշտոն ստանալ «Ռեալ»-ում
Իտալական «Միլան-ի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Մալդինին հեռանալու դեպքում կարող է պաշտոն ստանալ «Ռեալ»-ում։ Իսպանական ակումբի սպորտային տնօրեն Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել Մալդինիին։
Ընդգծենք, որ ավելի վաղ միլանյան ակումբից հեռացավ նաև Զվոնիմիր Բոբանը։