ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքելՀերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարերՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր

Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անցած ուրբաթ օրը գրել էր, որ համավարակային ճգնաժամի պայմաններում, հրամայական է դարձել չեղարկել հանրաքվեն, և փոխարենը փորձել լայն հանրային համաձայնություն ձևավորել երկրի զարգացման առանցքային խնդիրների շուրջ՝ այն ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս բերելու համար, և նշել, որ տառացիորեն մեկ օր հետո, իր հերթական ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները դիտարկում են հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը, փոխարենը ուղիներ են որոնում առկա ճգնաժամը հանգուցալուծելու Ազգային ժողովի միջոցով։ Այս կապակցությամբ Չալաբյանը մի քանի միտք է արձանագրել.

«Այս կապակցությամբ ես ցանկանում եմ արձանագրել մի քանի պարզ միտք՝

ա) Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է։ Այն նույնիսկ մինչև համավարակը երկու մասի էր բաժանել մեր հասարակությունը և դարձել էր փոխադարձ ատելության և անհանդուրժողականության լրացուցիչ աղբյուր։ Այժմ, համավարակից և նրա առաջացրած խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, նրա անցկացումը պարզապես կրկնակի արկածախնդրություն կլիներ, ուստի այն իսկապես պետք է չեղարկել։ Մեր Սահմանադրությունը որոշ տարբերակներ դրա համար առաջարկում է՝ օրինակ, Հանրապետության նախագահը արտակարգ դրության ավարտից հետո կարող է այլևս չստորագրել նոր հանրաքվեի անցկացումը, և այն ետ ուղարկել Ազգային ժողով վերը նշված հիմնավորումներով՝ դրանով մեր ժողովրդին զերծ պահելով հերթական փորձությունից։

բ) Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև իսկապես պահպանվում է ճգնաժամային վիճակ, բայց այդ ճգնաժամը ոչ այդքան Սահմանադրական դատարանում է, որն այս ամբողջ ընթացքում սառնասրտորեն կատարում է իր պարտականությունները և հրաժարվեց գործող իշխանության առաջարկած պաշտոնական կաշառքից, որքան Ազգային ժողովի ներսում։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը այլևս չի ներկայացնում հասարակության մեծամասնությանը, և դա է ներկայիս ճգնաժամի հիմնական աղբյուրը։ Այն ընդունում է օրենքներ և վավերացնում կոնվենցիաներ, որոնք կոշտ հակազդեցության են արժանանում հասարակության տարբեր հատվածների կողմից։ Նրա կողմից ձևավորած կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, և առերևույթ փակուղի է մտցրել արցախյան կարգավորման բանակցությունները, դա արդեն հնարավոր չի թաքցնել վարչապետի երկարաշունչ ելույթների հետևում։

Եվ վերջապես, եթե մինչև հանրաքվեն Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դեռ փորձում էր «բարոյականության» դիրքերից նշանակել Սահմանադրական դատարանը, ապա մայիսի 8-ի Ազգային ժողովի խայտառակ ծեծկռտուքից և դրան նախորդած դեպքերից հետո, այն ցույց տվեց իր իրական դեմքը, և այլևս իրավունք չունի որևէ մեկին որևէ հարցում բարոյականության դասեր տալ։

գ) Բարոյական կողմից բացի, Ազգային ժողովը սահմանադրության ցանկացած փոփոխություն իրականացնելու համար պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, դա հստակ նշված է ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի երկրորդ կետում։ Եթե հանրաքվեի դեպքում իշխանության ներկայացուցիչները դեռևս տարաբնույթ հղումներ էին կատարում ժողովրդի գերագույն կամքին, ապա այս դեպքում, առանց ժողովրդի անմիջական աջակցության, փորձելով շրջանցել Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը պարզապես կգերազանցի իր սահմանադրական լիազորությունները, և փաստացի կիրականացնի սահմանադրական կարգի բացահայտ տապալում, և ոչ մի Վենետիկի հանձնաժողով նրան այլևս չի փրկի հետագա իրավական պատասխանատվությունից։ Միակ հնարավորությունը՝ Սահմանադրությունը փոփոխելու, կայանում է նրանում, որ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև փաստացի հասարակության և հեղինակություն վայելող քաղաքական ուժերի մեծամասնությունը, ընդունի փոփոխությունների տրամաբանությունը և արդարացիությունը։ Դա կարելի է անել միայն լայն հանրային երկխոսության և փոխադարձ ընդունելի լուծումների համատեղ որոնման դեպքում, որոնք արդյունքում պետք է դրվեն հանրաքվեի համավարակի ավարտից հետո, և ի վերջո որոշվեն ժողովրդի վճռորոշ քվեով։

դ) Այսպիսի լուծումներ կարելի գտնել միան այն դեպքում, երբ գործող «սուպերվարչապետական» սահմանադրությունը համակարգային փոփոխության ենթարկվի՝ հավասարակշռվեն իշխանության տարբեր մարմինների իրավունքները և պատասխանատվությունը, ուժեղացվեն սահմանադրական հակակշիռները, նվազագույնի հասցվի մեկ անձի կամ կառույցի կողմից իշխանության գերկենտրոնացման հնարավորությունները։ Այդ ընդհանուր տրամաբանության մեջ, Սահմանադրական դատարանի համար էլ կարելի է գտնել լուծումներ, որոնք կարող են որոշակիորեն արագացնել նրա կազմի թարմացումը, մյուս կողմից առանց խաթարելու նրա աշխատանքի շարունակականությունը, կամ ենթարկելու նրան որևէ մեկ քաղաքական ուժի կամքին։ Այս տարբերակը լրիվ հնարավոր է, և այն լավագույնն է՝ դուրս գալու իշխող քաղաքական ուժի անհեռատես գործողությունների արդյունքում ստեղծված իրավական փակուղուց։

Մինչ այժմ, գործող իշխանությունը պարբերաբար փորձել է երկրի զարգացման բարդ խնդիրները լուծել պարզունակ ուժային ճնշման միջոցով, համոզված լինելով հասարակության մեծամասնության աջակցության վրա, սակայն այդ գործելաոճը ավելի շատ բերել է առկա հակասությունների սրման, քան հանգուցալուծման։ Այսօր, երբ նաև այդ աջակցությունը կտրուկ նվազել է, և հասարակության տարբեր շերտերում ուժեղանում է ընդվզումը գործող իշխանության դեմ, վերջինս պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից և համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։ Այդ դեպքում գուցե և գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք բխեն մեր բոլորիս հավաքական շահերից, և թույլ տան մեզ հանգուցալուծել այս իսկապես աննախադեպ ճգնաժամը»։