Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Վազող տողեր

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են. փաստաբանական թիմի հայտարարությունը

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին եւ վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ: ՀԵՆՑ ԱՅՍ ԳՈՐԾՆ Է, ՈՐ ԶԱՎԵՇՏ Է, ԾԱՂՐ Է՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին եւ վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»:

1. Պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ

Նախ ստիպված ենք հիշեցնել, որ այդ պարկուճների հարցով ՀՔԾ-ի եւ Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը նշված մեղադրանքը չի հաղթահարել: Նորություն չենք ասի, որ պարկուճների առկայության, նույնականացման կամ դրա հետ կապված այլ հանգամանքները՝ 10 անձանց մահվան պատճառները բացահայտելու վրա որեւէ ազդեցություն չունի: Մահվան հանգամանքների պարզման համար ազդեցություն կարող է ունենալ փամփուշտների եւ դրանք արձակած զենքերի նույնականացումը, այն էլ միայն հրազենային վնասվածքից մահացած զոհերի դեպքում: Ավելին՝ առնվազն հենց ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առնվազն յոթ անձանց դեպքերի հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն: Տեղին կլիներ հիշատակել Գեղամ Պետրոսյանին հենց 10 անձանցից մեկի սպանության մեջ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, այնուհետեւ նույնիսկ կալանքը երկարաձգելու միջնորդությունից հրաժարվելու հանգամանքը, քանի որ հերքվեց վերջինիս առնչությունը այդ մեղադրանքին: Սակայն հիշեցնում ենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի եւ իր աջակիցների կողմից Գ. Պետրոսյանի կալանավորմամբ ազդարարվել էր «սպանությունների բացահայտումը»: Իսկապես արդեն անհերքելի է, որ արվում է ամեն ինչ 10 անձանց մահվան պատճառները բացահայտելուց խուսափելու եւ կոծկելու համար:

2.Դատական քննությունը արդեն մեկ տարուց ավել է ինչ սկսվել է, այն ծայրահեղ քաղաքականացված է, եւ իշխանության ճյուղերը պարբերաբար միջամտում են դատարանի գործունեությանը

Ինչ վերաբերում է դատաքննությանը, տեղեկացնենք, որ 2019 թվականի մայիսից սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքի գործով դատական քննությունը, իրավունքի հետ աղերս չունեցող քաղաքականացված մի գործընթաց, որի շրջանակներում երեք ամիս դատական նիստեր տեղի չէին ունենում Դատավոր Գրիգորյանից գործը խլելու օպերացիայի հետեւանքով, այնուհետեւ միայն վերջերս երկու ամիս կորոնավիրուսային վարակի պայմաններում դատավորի պլաստիկ վիրաբուժության եւ հետո էլ տարեկան արձակուրդում գտնվելու հետեւանքով:

Այնպես որ դատաքննությունը սկսված է, ավելին, սույն գործով դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 7-ի գործով և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի կարող կիրառվել հետադարձ ուժի հետեւանքով, բայց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատավորը այն աստիճան է վախենում, որ չի կարողանում նույնիսկ որոշում ընդունել, հետաձգելով այդ հարցի քննությունը: Իսկ վախենալու պատճառներից մեկը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար՝ խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին, ընդգծելով դրա քաղաքական բնույթը: Գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով արդեն իսկ ի հավելումն Նիկոլ Փաշինյանի միջամտել են ՀՀ ԱԺ խոսնակը (գնահատական տալով գործով Սահմանադրական դատարանի որոշմանը), Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ տալով գործի վերաբերյալ գնահատականներ, նույնիսկ մասնակ-ցելով դատարանների շրջափակման օպերացիային:

3.Մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով

Ինչ վերաբերվում է մարտի մեկի կազմակերպիչներին իմանալու մասին Նիկոլ Փաշինյանի պնդմանը, ապա այն չի կարող իրական չլինել, քանի որ նշված հանգամանքներն իրեն հայտնի են դեռ 2008 թվականից: Նիկոլ Փաշինյանը, լինելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից եւ ողբերգության հիմնական մեղավորներից մեկը, իրոք որ լավ գիտի տեղի ունեցածի դետալները: Նշված պնդումը՝ ի տարբերություն հարցազրույցի ժամանակ հնչեցված պնդման (ընդ որում՝ վերջին երկու տարվա ընթացքում իրարամերժ եւ նույն տեսակի պնդումների ականատես ենք լինում) Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով (դատարանի ԵԿԴ/0227/01/09 գործով դատավճռով, որին բոլորը կարող են ծանոթանալ հղմամբ): Հիմա, ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը եւ մաքրվել մարտի մեկի խարանից, ինչը երբեք չի ստացվելու: Նշված բեռը թեթեւացնելու միակ եղանակը իր իսկ մատնանշված ապաշխարհելու, մեղքը ընդունելու, ներողություն խնդրելու միջոցն է, ինչը պետք է ուղղորդվի քաղաքական եւ այլ ապօրինի հետապնդումները դադարեցնելով եւ երկրում տեղի ունեցող գործընթացները իրավական եւ ժողովրդավարական (ներառյալ իրավունքի գերակայության) դաշտ վերադարձնելով:

Այսպիսով, կարծում ենք ավելի անկեղծ կլիներ, խոսելով այս գործից, ընդգծել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի կալանքի եւ Հայ ժողովրդի հերոսական պատմությունը ձեռք առնող (ամենացայտուն դրվագներից մեկը հենց մարտի 16-ին ներկայացված կալանքի վերացման կամ փոփոխման միջնորդության քննությունը հենց մայիսի 8-ին նշանակելն է, որի ժամանակ էլ դատախազի աթոռին նստած անձը հայտարարում է որ անձանց Շուշիի ազատագրման համար չեն դատում) գործընթացը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով (Ռոբերտ Քոչարյանի) գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները արդեն տրվել են եւ հանրության համար առավել քան պարզ են, գործի նյութերն էլ դեռ նախաքննության ընթացքում հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներով: Եթե մեղադրանքի կողմը կամ այլոք կարծում են, որ այլ էական նյութեր կան, նրանք ազատ են նշված նյութերը նույնպես հրապարակել հենց այսօր:

Հենց այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ»։