Կամ Արցախի վզին այդ որոշումը կփաթաթի, կամ կներքաշի լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի հարցում ասելիք չունի: Շատ էին այն լրագրողները, որոնք նույն հարցը ուղղել էին վարչապետին ու փորձել հասկանալ ի վերջո Նիկոլ Փաշինյանը բանակցում է արդյոք Արցախի հարցով մի քանի շրջան Ադրբեջանին տալու շուրջ, ու փոխարենն ինչ-որ անորոշ կարգավիճակ ձեռք բերելու համար:
Վարչապետը վեց ժամանոց ասուլիսի ընթացքում խոսեց ամեն ինչից, ընձառյուծից, կնոջ տուգանքից, խորովածից, բայց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի բացահայտումն այդպես էլ չհերքեց, իսկ Լավրովը մեզ տեղեկացրել էր, ու սեղանին դրված է փաստաթուղթ, որ ենթադրում է տարածքների վերադարձ: Փաշինյանը խոստովանեց, որ իրեն այդպես էլ չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին, հետո շտապեց ինքն իրեն մխիթարել, թե բա նախկին քսան տարիների ընթացքում էլ նախկիններին դա չի հաջողվել, բայց Փաշինյանը այդպես էլ չասաց, թե Արցախը բանակցությունների սեղանին երբ պետք է վերադառնա. այն ժամանակ, երբ ինքն արդեն լուծումը բանակցել է ու Արցախին այլ բան, քան առերեսվելը չի մնա, թե Արցախն ինքը կբանակցի իրեն ձեռնտու տարբերակը:
Հենց այստեղ է, որ Փաշինյանը շարունակում է խաղեր տալ, մանևրել, ինչն իրեն ազատում է պատասխանատվությունից, իսկ Արցախի հարցում պատասխանավությունից թռնելն ուղղակի կարող է կործանարար լինել, որովհետև անպատասխանատու բանակցողը կարող է Արցախի համար անընդունելի տարբերակ, այն կամ փաթաթելով Արցախի վզին, կամ Արցախին ներքաշել լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ:
NewsPress.am