«Ոստիկանները մեր եղբայրներն են. ոչ մեկ մատով չկպչի ոչ մի ոստիկանի». Արմեն Մարտիրոսյան
«Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների միջոցով հրահրել ժողովուրդ-իշխանություն բախումներ: Ոչ մեկ մատով չկպչի ոչ մի ոստիկանի»,-Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաև դիմեց ոստիկաններին` հորդորելով նրանց չկատարել իշխանությունների ապօրինի հրահանգները, քանի որ հավաքվածները պայքարում են նաեւ իրենց ապագայի համար:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ կոչ արեց ուշադրություն չդարձնել եղանակին և պայքարել իրենց ապագայի համար:
Նշենք, որ հանրահավաքին կհաջորդի երթ, որից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ ստեղծել Ազատության հրապարակում: