Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Վազող տողեր

Արմեն Աշոտյանի նամակը` Անդրեա Վիկտորինին

ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Տիկին Անդրեա Վիկտորինին

Մեծահարգ տիկին դեսպան,

Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել:

Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև սեփական համեստ լուման ունեմ և շարունակում եմ ներդնել այդ կապերն ամրապնդելու գործում:

Մեր կուսակցական պատվիրակությամբ պատիվ ենք ունեցել հանդիպել Ձեզ դեռևս արտակարգ դրությունից առաջ և ներկայացնել մեր տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարական նահանջի և այլ խնդիրների կապակցությամբ: Եւ այս ամենից հետո երկրում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ։ Ցավով արձանագրեմ, որ նման կանխակալությունը մեծապես վնասում է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությանը եւ ԵՄ ժողովրդավարական իմիջին, ինչպես նաեւ կարող է հրահրել հարաբերություններին վնասող քննադատական դիսկուրս։

Ուստի Ձեր կողմից հրապարակավ հնչած մի շարք գնահատականները ստիպում են ինձ կարծիքս հայտնել նույնպես հրապարակավ:

Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քայլերի մեջ մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումները տեսանելի են եղել և արժանացել են միջազգային հանրության արձագանքին: Մասնավորապես, մամուլի գործունեության անհիմն սահմանափակումներին և քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին անդրադարձել են ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլք, իսկ բրիտանական BBC-ն Հայաստանը ներառել էր կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում: Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ: Չեմ կարող ասել, անտեղյակությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ 2018 թվականի ապրիլից սկսած Հայաստանում առկա խնդիրները չտեսնելու կանխակալ մոտեցումները:

Կրկնակի զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առկա նմանատիպ զարգացումները ԵՄ ղեկավարության ուշադրության և քննադատության կենտրոնում են: Արդյո՞ք նման կրկնակի ստանդարտները նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում վստահության ամրապնդման համար:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արտաքին քաղաքականության մեր զավակներից է, և մենք սրտացավ և շահագրգիռ ենք այն ամբողջությամբ վավերացնելու և կյանքի կոչելու գործում: Տիկին դեսպան, խոսելով այս փուլում համաձայնագրի իմպլեմենտացիայի մասին, արդյո՞ք լիարժեք և ամբողջական տեղեկություններ եք տրամադրել հայ հասարակությանը համաձայնագրի իրագործման ընթացքում առկա բազմաթիվ խնդիրների և դանդաղկոտության մասին, որոնց հիմնական պատճառը հայկական կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների ցածր պրոֆեսիոնալ մակարդակն է և քաղաքական կամքի բացակայությունը: Մի՞թե սա այն հարցն է, որը պետք է համառորեն շարունակել դիտարկել «վարդագույն ակնոցների» միջով և չխոսել այս փուլում առկա բազմաթիվ ուշացումների և թերակատարումների մասին: Արդյո՞ք հայ հասարակությանը թափանցիկ և ամբողջական տեղեկատվության չտրամադրումը նպաստելու է այդ համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու Հայաստանում հաշվետվողականության ինստիտուտի ներդրմանը:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-ի հետ հարաբերություններում մշտապես կարևորվել է վիզաների երկխոսության ազատականացման մեկնարկը: Սակայն օրերս հրապարակված Եվրոպական խորհրդի փաստաթղթից պարզ դարձավ, որ 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդունված բանաձևից այս կողմ ԵՄ-ի կողմից այս հարցով ձևակերպումներն ու մոտեցումները չե փոխվել: Արդյո՞ք խնդիրը միայն ԵՄ անդամ որոշ պետությունների մեջ է: Ես և Դուք լավ գիտենք, որ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր էր հարթել այդ հարցը և մեր հասարակությանն այսքան հետաքրքրող և հուզող խնդրով վերջապես արձանագրել առաջընթաց: Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը: Գուցե խնդիրը նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների անբավարար ջանքերի և հետևողականության մե՞ջ է:

Եթե այո, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին:

Հայոց ցեղասպանության առիթով Ձեր հնչեցրած ձևակերպումներին չեմ անդրադառնա, քանզի գործընկերներս արդեն հայտնել են իրենց տարակուսանքը: Ընդամենը կրկնեմ. Ինչո՞վ կբացատրեք, որ մինչև 2020 թվականը Ձեր ղեկավարած կառույցի կողմից հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին «Հայոց ցեղասպանություն», իսկ հիմա՝ «Մեծ եղեռն»: Եթե չեմ սխալվում, Դուք լիազորված եք հայտնելու ոչ թե՝ ԱՄՆ վարչակազմի, այլ՝ ԵՄ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները բազմիցս ճանաչվել են՝ որպես ցեղասպանություն:

Մեծահարգ տիկին դեսպան,

Կարող եմ շարունակել խնդիրներ թվարկել, սակայն այս պահին կբավարարվեմ այսքանով: Պաշտոնական Բրյուսելը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում տարբեր խողովակներով, և շատ եմ ցանկանում, որ Ձեր պատվիրակությունը լինի այդ անաչառ և ամբողջական ինֆորմացիայի հիմնական տրամադրողը: Վերջիվերջո, այն ոչ թե Հայաստանի ավտորիտար ու պոպուլիստ իշխանությունների շահերի լոբբիստն է Բրյուսելում, այլ ԵՄ պաշտոնական ինստիտուտը բարեկամ երկրում:

Կառավարություններն անցողիկ են, մեր և Ձեր իրական առաքելությունը միջպետական կապերի ամրապնդման և ԵՄ-Հայաստան համագործակցության պտուղները մեր բոլոր քաղաքացիներին հասանելի և շոշափելի դարձնելու մեջ է: Ուստի այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին:

Վստահ եմ, որ նամակս կհասնի Ձեզ, ուստի շնորհակալ եմ այն ընթերցելու համար: Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման իրական և հետևողական ջատագով՝ վստահ եմ, որ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան՝ իր բացասական երանգներով և դրսևորվող քաղաքական նախընտրություններով, չպետք է խաթարի այս գործընթացը, բայց վնասել կարող է: Ուստի հարկ եղած դեպքում պատրաստ եմ նամակիս մեջ թվարկած, ինչպես նաև լրացուցիչ հարցերի մասին խոսել Ձեզ հետ հնարավոր հաջորդ հանդիպման ընթացքում:

Առողջություն եմ մաղթում Ձեզ և Ձեր անձնակազմին: Անփորձանք եղեք:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախկին համանախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար»: