Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Վազող տողեր

Միքայել Մինասյանը Մանվել Տեր–Առաքելյանից առերևույթ պահանջել է չվերակառուցել և չշահագործել «Օդեոն» սրճարանը. ՀՔԾ

2020թ. մայիսի 3-ին մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը: 

«Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:

Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Նշենք, որ խոսքը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին է: Նա 2007- 2008թթ. աշխատել է որպես ՀՀ Վարչապետի աշխատակազմում՝ որպես վարչապետի ավագ օգնական, իսկ 2008- 2012թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ որպես աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Թեմային ավելի վաղ անդրադարձել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով,

«Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը ,,խլելու,, կապակցությամբ:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Ակնհայտ է, որ հանձնարարություն տվողները ոգևորությունից այնքան են շտապել, որ չեն էլ ճշտել ինչ պատմության մասին է խոսքը, որտեղ է խնդրո առարկա տարածքը և այլն։

Սույն գրառմանը կից հրապարակում եմ նշված «սրճարանի» նկարը, որն իրենից ներկայացնում է Կարապի լճի անմիջական հարևանությամբ, Առնո Բաբաջանյանի արձանին կից հինգ մետր խորությամբ խայտառակ կատլավան։
Հիշեցի՞ք ինչի մասին է խոսքը։ Հիշեցի՞ք ինչպես էին մեր հարյուրավոր համաքաղաքացիներ, բնապահպաններ, հարգարժան գործիչներ՝ Կարինե Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Լյուդմիլա Հարությունյանը, շատ ուրիշներ, լրատվամիջոցներ ու ակտիվիստների խմբեր մեջք մեջքի տված 2007 թվականի հուլիսին մասնակցում այդ «սրճարանի խլման» գործին։

Մասնակցե՞լ է արդյոք այդ գործընթացի որոշումների կայացման հարցում Միքայել Մինասյանը, դեռ չենք ճշտել, բայց մի մոռացեք, որ Երևան քաղաքում Կարապի լճի և հարակից այգու կառուցման առաջնորդը և հիմնական ջատագովը եղել է Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապը՝ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ թե ինչ եղավ «խլված սրճարանի հետ», բոլորին քաջ հայտնի է, լուսանկարը՝ կից։

Հասկանալի է, որ Մինասյանի վերաբերյալ Արտուշ Գաբրիելյանի դակած աբսուրդային մեղադրանքն այն չէր, ինչ ակնկալում էին երկրի քաղաքական իշխանությունները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ դրան կհաջորդի ֆեյսբուքյան ֆեյք ստատուտի հիման վրա նշված կատլավանը «խլելու» վերաբերյալ նյութերի նախապատրաստումը՝ խայտառակ մի շինարարություն, որի դեմ ժամանակին պայքարում էին երևանցիների ճնշող մեծամասնությունը:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով»,- գրել էր փաստաբանը: