Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Հասարակություն

Անվտանգ վարակը, անօգուտ դիմակները, շուն-կորոնավիրուսն ու բլեֆը․ մեր անլրջությունը գալիս է ձեր անլրջությունից

Կառավարությունը, կորոնավիրուսի հետ կապված, անընդհատ հասարակությանը լրջանալու կոչեր է անում և հորդորում մատների արանքով չնայել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ պարբերաբար հիշեցնելով, որ չեն ուզում խուճապ ստեղծել, հայտարարում են, թե վիրուսը չի նահանջի մոտավորապես 5 տարի, եթե մարդիկ ավելի լուրջ չվերաբերվեն ու կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկեն․․․

Նրանք անընդհատ կրկնում են, որ վիրուսը բլեֆ չէ, սարքած չէ, ինչպես մտածում են շատերը, այլ ամենաիսկական համաճարակ, որը լուրջ վտանգներ է ներկայացնում․․․

Իհարկե, այս կոչերին ու հայտարարություններին կարելի է սթափ ու լուրջ վերաբերվել, եթե իրենք՝ այդ ուղերձները հասարակությանն ուղարկողները, գիտակցեն ու ի վերջո հասկանան, թե ինչու հասարակությունը իրենց չի հավատում։ Նրանք նախ և առաջ իրենք պետք է իրենց իսկ խոսքերին ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ վերաբերվեն։

Արսեն Թորոսյանը, ով այսօր հայտարարում է լրջության  մասին ու հիվանդության վտանգավորության աստիճաններն է ներկայացնում, դեռ վերջերս, լրագրողների մտահոգիչ դիտարկմանը, թե աշխարհով մեկ մեծ թափ է առել կորոնավիրուսը, սակայն մենք ընդունում ենք թռիչքներ, այցելուներին չենք թեստավորում ու չնայած աշակերտների համատարած հիվանդություններին ու բացակայություններին, դպրոցները շարունակում են գործել, նեղսրտած պատասխանեց, թե «այդ վիրուսը իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, անվտանգ է դա սեզոնային հիվանդություն է», այսօր արդեն նա ուզում է, որ մարդիկ լուրջ վերաբերվեն իր հայտարությանը, թե վիրուսը կա, վտանգավոր է ու քաղաքական շահեր չի սպասարկում․․․

Երկրի վարչապետն էլ քամահրանքով ու ծիծաղելով ֆեյսբուքյան լայվ էր մտել ու հայտարարում էր, թե «վիրուսն ում շունն է, տե՞նց վիրուսներ են եկել-գնացել․․․», իսկ այսօր այդ մարդը պահանջում է հասարակությունից լրջանալ և մատների արանքով չնայել․․․

Ցավալի է, որ երկրի պետական այրերը, ում ձեռքին է այսօր ողջ իշխանությունն ու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, հանդես են գալիս հայտարարություններով, որոնց պատասխանատվությունը չեն կրում․․․

Օրեր առաջ, այս երկու պաշտոնյաները, մեկը մյուսին կրկնելով, հայտարարեցին, թե բաց տարածքներում դիմակներ կրելը անիմաստ է, որ մաքուր օդն ու արևը ոչնչացնում են այս վիրուսի միկրոբները, իսկ դիմակները նպաստում են վիրուսի արագ տարածմանը, ու բացի այդ, դիմակներն ըստ էության չեն պաշտպանում․․․

Այսօր արդեն նույն խնդրի շուրջ նրանք այլ ձևակերպում ունեն։ Ավելին, իշխանությունը ներկայացնող ու ղեկավարարող այս անձիք պարտադրում են հասարակությանը դիմակ կրել ու տուգանում են, եթե քաղաքացին դիմակ չունի․․․

Չի քննարկվում նաև այն, որ շոգ եղանակին դիմակ կրելն առողջական ավելի լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, հատկապես շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիների մոտ․․․ Որքանո՞վ է լուրջ, մաքուր օդում կրել դիմակ ու իբրև թե պաշտպանվել մի անհայտ վիրուսից, որին ժամանակին անվտանգ շուն են անվանել այն պաշտոնյանները, ովքեր այսօր ստիպում են հավատալ, որ ամեն ինչ շատ լուրջ է։

Եթե երկրի ղեկավարների նախնական հայտարարությունները անլուրջ չեն եղել, և նրանք գիտակցել են ինչ են խոսում, ապա ինպե՞ս չմտածել, որ նրանց այսօրվա իրարամերժ հայտարարությունները զուտ քաղաքական շահ է հետապնդում, հատկապես, երբ տնտեսությունը խղճուկ վիճակում է, ու Փաշինյանի խոստումներն էլ չեն իրականցվել։ Սա լուրջ առիթ է անհաջողությունների մեղքը բարդել վիրուսի վրա։

Իսկ եթե այնուամենայնիվ այսօրվա հայտարարություններն են ճիշտ և վարակի հետ կապված ամեն ինչ շատ լուրջ է, ապա  այս դեպքում էլ նշանակում է, որ երկրի ղեկավարն ու մարդկանց առողջության գլխավոր պահապանը առնվազն անգրագետներ ու անպատասխանատու մարդիկ են, որ առանց իրավիճակը ուսումնասիրելու՝ հանդես են եկել նման անլուրջ հայտարարություններով  ու ժամանակին անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկել, թեև կարող էին ամեն ինչ կանխել։ 

Իսկ այսօր արդեն ունենք արձանագրված ծանր ու միջին ծանրության դեպքեր և մահեր․․․․ դա հենց ղեկավարների անլրջության ու ամեն ինչին մատների արանքով նայելու արդյունքն է․․․

Փաշինյանն ու Թորոսյանը հասարակությունից պահանջում են մի բան, որն իրենք չունեն՝ պատասխանատվություն, լրջություն։ Բայց եթե յուրաքանչյուր քաղաքացի ինքն է իր անպատասխանատու քայլերից անմիջական տուժողը, ու իր պատասխանատվության կրողը, ապա երկրի ղեկավարի դեպքում, տուժում է ամբողջ պետությունը՝  իր քաղաքացիներով ու տնտեսությամբ․․․

Սա չգիտակցել, նշանակում է՝ տեղում չլինել․․․

Այնպես որ, երբ երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրածները պահանջում են հասարակությունից լուրջ վերաբերվել իրենց հայտարարություններին ու վարակը բլեֆ չանվանել, ապա նախ պետք է մտածեն, թե ո՞վ է մեղավոր, որ հասարակությունը քամահրանքով ու անլուրջ է վերաբերվում իշխանության հայտարարություններին ու  կոչերին, որոնք իրարամերժ ու փոփոխական են։

Ընդ որում, սրանք այն դեպքերն են, երբ բացահայտ ճշմարտություններ են և չեն կարող կախված լինել իրավիճակից՝ վիրուսը կամ լինում է վտանգավոր, կամ չի լինում, դիմակը կամ լինում է օգտակար, կամ չի լինում․․․․

Մի խոսքով, ինչպես դասականը կասեր՝ մեր անլրջությունը գալիս է ձեր անլրջությունից․․․

Արմինե Մկրտումյան