Գրետա Տունբերգը 100 հազար դոլար է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Տունբերգը ցանկանում է 100 հազար դոլար գումար նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։
Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։ Նա ընդգծել է, որ պանդեմիայի ֆոնին առաջացած ճգնաժամից երեխաներն օգնության կարիք ավելի շատ ունեն։
Տունբերգը ընդգծել է նաև, որ որոշել է ինքնամեկուսանալ վարակի վտանգից խուսափելու համար։ Նա կորոնավիրուսի թեստ դեռ չի հանձնել։