ՌԴ կրթության և գիտության նախարարը վարակված է եղել կորոնավիրուսով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկրի կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը վարակված է եղել կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Պուտինը նշել է, որ գաղտնի չէ, որ Ֆալկովը վարակված է եղել կորոնավիրուսով, որից հետո հարցրել է նախարարի առողջության մասին։
Նախարարն իր հերթին նշել է, որ արդեն ապաքինվել է կորոնավիրուսից և անցել աշխատանքի։