Հանրահավաքի մեկնարկից առաջ բերման ենթարկվածները ազատ են արձակվել
«Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից առաջ բերման ենթարկված ակտիվիստներ, ՀԽ անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանն ազատ են արձակվել:
Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:
Նշենք, որ 2 ակտիվիստների հետ բերման էին ենթարկել նաեւ մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, նրան նույնպես բաց են թողել: