Հայտնի են Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսով վարակված չէ։ Այդ մասին տեղեկացրել է մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։
«Ի գիտություն լրատվամիջոցներին
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական:
Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու:
Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով»,-գրել է մամուլի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջում։