«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն արդեն 2 ամիս անընդմեջ շարունակում է սոցիալական ծրագրերը ՀՀ ամբողջ տարածքում (տեսանյութ)
Արդեն երկու ամիս է՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը:
Հիմնադրամն առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացնում կարիքավոր ընտանքիներին, տարեցներին, ազատամարտիկներին, առողջական խնդիրներ ունեցող անձանց:
Զուգահեռ Երևանի վարչական շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ ընդդեմ կորոնավիրուսի: