Ինչո՞ւ չեն արձագանքում «ՀՅԴ»-ն և «ԲՀԿ»-ն. Վլադիմիր Կարապետյանը
«Քարոզարշավի սկզբից ի վեր իշխանությունները տարածում են մի թեզ, իբր՝ «ոչ»-ի շարժումը պառակտված է, որ կան մի քանի «ոչ»-ի ուղղություններ, որ «ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել է և հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասելու այս իշխանություններին»: Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է և վճռական է ` իր «ոչ»-ն ասել այս ռեժիմին` թե՛ հանրահավաքի միջոցով, թե՛ քվեարկության:
«Հանրապետականից որևէ բան չպետք է ակնկալել, բոլորը գիտեն` նրանք ինչպես են իրենց պահում, բայց նրանց նորաթուխ գործընկերները` «Դաշնակցությունը» և «Բարգավաճ Հայաստանը», ինչո՞ւ չեն արձագանքում: Ինչո՞ւ չեք խոսում, քննադատում»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը: