Փաշինյանը տեղեկացրել է կայանալիք առցանց ասուլիսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առցանց ասուլիս կլինի․
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ.
Շաբաթ օրը, մայիսի 16-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա իմ առցանց ասուլիսը:
Ասուլիսի ֆորմատի հետ կապված հարցերով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ կապ հաստատել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Կանխավ շնորհակալություն»,-գրել է Փաշինյանը։