Ում ականջներն են թաքնված այս կրկեսի հետևում
Այսօր հերթական անգամ դատավոր Աննա Դանիբեկյանն ապացուցեց, որ իրական նվիրյալ է: Նա հերթական անգամ իր խոնարհումը հայտնեց իշխանությանը և մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար ներկայացված երեք միջնորդությունները:
Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց չորս նախկին վարչապետերի երաշխավորությունը և բավարարեց իշխանության կողմից դրված հրահանգը: Անգամ կորոնավիրուսի վարակի և արտակարգ դրության պայմաններում Դանիբեկյանը խափանման միջոցը չփոխեց ի հեճուկս նաև Ազգային ժողովի ընդունած այն օրենքի, որով այլևս գրավը կարող է հանգիստ կիրառվել և փոխել խափանման միջոցը:
Բայց ո՛չ, Աննա Դանիբեկյանը պահելով Քոչարյանին կալանքի տակ ապացուցում է, որ գործ ունենք պատժի ու վրեժխնդրության հետ: Սա վրեժ է այն մարդուց, որը նաև այսօր վիրահատոոթյան է ենթարկվել, մինչդեռ հանգիստ Դանիբեկյանը կարող էր խափանման միջոց փոխել ու արդեն երկու տարի տեղից չպոկվող դատական գործը տեղից շարժել, սկսել քննություն ու ի վերջո բացահայտել, թե ովքեր են սպանել 2008 թվականին ՀՀ 10 քաղաքացու: Սակայն իշխանությանը ձեռնտու չէ սպանությունների բացահայտումը, որովհետև դրան հասնելով բացահայտվելու է Մարտի 1-ի նիկոլփաշինյանական և լևոնտերպետրոսյանական երեսը, իսկ սա ոչ մի դեպքում թույլ տալ չի կարող, հետևաբար կարող է բացահայտվել, որ Փաշինյանն ու իր կնքահայրը ոչ թե զոհ են, այլ սովորական հրահրիչներ, ինչի մասին նաև խոսվեց Վիքիլիքսի գաղտնի փաստաթղթերում: Մարտի 1-ին հեղված արյան մեջ սեփական մեղքի բաժինը թաքցնելու համար է, որ պետք է տարիներով ձգել այս դատական նիստը, չփոխել խափանման միջոցը, չլսել վկաներին ու սայլը տեղից չշարժել:
NewsPress.am