«Մեր պայքարն օրինական է և ոչ մի զիջում չի լինի». Անդրեաս Ղուկասյան
Դեկտեմբերի 1-ի հավաքի և երթի գլխավոր նպատակն է` սկիզբ դնել Հայաստանում քրեական ռեժիմին դիմադրելու գործողություններին:
Այս Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով հանահավաքից հետո կլինի երթ, որի մասնակիցները լինելու են խաղաղ, բայց գործելու են ազատ, անելու են այն, ինչի իրավունքը տրված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլև ի ծնե:
«Մեր պայքարն օրինական է և մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքները, և ոչ մի զիջում չի լինի»,– ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Ոստիկանությունը զգուշացրել է. իրենց տրված է խիստ լինելու հրաման:
Չնայած դրան, որևէ ձերբակալություն չի լինի, քանի որ ներկաներից շատերը վստահված անձինք են, որոնց մասին հետո ասելու են, թե հանրաքվեից առաջ ձերբակալել են ընդդիմության վստահված անձանց: Անդրիաս Ղուկասյանն իր ելույթն ավարտեց «Ոտքի Հայաստան» կոչով: