ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր

«Ուժը կա՝ խելք պետք չէ»․․․ ի՞նչ նպատակով օգտագործվեց իշխանության խամաճիկը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ունեցած կենսագրության ու մասնագիտական կարողությունների զրոյական տոկոսն ունեցող իշխանական պատգամավորները երկու օր է ջանք չէին խնայում մեղադրանքներ առաջադրել օմբուդսմենին՝ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ ու կասկածել նրա անաչառության վրա:

Իհարկե չի բացառվում, որ քայլելու համար խորհրդարանում հայտնված ու կամակատար դարձած պատգամավորներին տրվել էր «ֆաս» հրահանգը, հատկապես, որ խոսակցություններ կան, թե ՄԻՊ-ն ուզում են համալրել իմքայլականներով։ Իսկ քանի որ իմքայլական պատգամավորները հիմնականում չեն փայլում գրագիտությամբ ու նրանց մեծ մասը, ինչպես պարզվեց ու ինչպես իրենք խոստովանեցին ամբիոնից, կարդացել և ոչինչ չեն հասկացել ՄԻՊ կանոնադրությունից, ուստի Արման Թաթոյանին չէին կարողանում մասնագիտական հարցերով «փակուղու» մեջ դնել, այլ նրան էին առաջադրում ոչ գրագետ շարադրված հարցեր, որոնք անմենևին չեն առնչվում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին ու ՄԻՊ իրավասությունների տիրույթում չեն։

Իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս ոչինչ չէր հասկացել ՄԻՊ զեկույցից, բայց քանի որ «հարձակման» հրահանգ ուներ, ուստի, հավատարիմ «կենդանու» նման, ինչ-որ կերպ պետք է սիրաշահեր իր տիրոջը՝ «ոսկոր» ստանալու համար։

Ազգային ժողով մտած այս երիտասարդի ոչինչ չասող քաղաքական կենսագրության մեջ միայն արձանագրված է, որ 2011 թվականին հիմնադրել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան: Թե ինչ պետք է աներ և, առհասարակ ինչ է արել, քաղաքականությունից հեռու այս երիտասարդին պատկանող կազմակերպությունը և հենց ինքը՝ Վաղարշակը, միայն իրեն է հայտնի․․․

Ամեն դեպքում, նա բացի քայլելուց, հավանաբար էլի ինչ-որ կերպ իր տիրոջ քիմքին հաճելի «տրյուկներ» է արել, քանի որ հարմար տեղավորվել է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում ու բարեկամական խորհրդարանական խմբերում։

Իսկ  քանի որ այս պատգամավորը գործում է բոլորին շատ ծանոթ կենդանու՝ «կատարիր-ստացիր» տրամաբանության մեջ, ուստի ոչ պատահական էր, ոչ էլ զարմանալի, որ լուրջ հարցեր առաջ քաշելու փոխարեն (եթե իհարկե այդպիսիք կային), նա սկսեց ամբիոնից պարզապես հարձակվել․․․

Նրա անկիրթ ու անտակտ պահելաձևն իհարկե քննադատվեց բոլորի կողմից։ Ավելի ճիշտ բոլոր նրանց, ովքեր հասկանում են ինչ է իրական դաստիարակությունը, կրթությունը, գլուխ են հանում էթիկայի կանոններից և ի վերջո, հասկանում են, թե ինչպես պետք է պահի իրեն քաղաքական գործիչը, երբ այդ պահին նրան են ուղղված տասնյակ տեսախցիկներ, ու իրեն է նայում ժողովուրդը։ Իհարկե սա նաև լավ հնարավորություն էր այս պատգամավորի համար ինքնահաստատվելու, թե տեսեք՝ ես լավ տղա եմ, տեսեք այս ոնց եմ հարձակվում․․․ հատկապես, որ նախօրեին նրա թիմակիցը՝ իրեն «ավելի լավ տղա» պատկերացնելով, մեկ այլ պատգամավորի վրա մինչև իսկ անամ ձեռք բարձրացրեց․․․

Հավանաբար իր մեծերի օրինակն աչքի առաջ ունենալով և Սասուն Միքայելյանի պահվածքից ոգևորված, այս երիտասարդն էլ փորձում էր իրեն ցուցադրել, բայց հաշվի չէր առել, որ դա իր «խելքի բանը չէ»․․․ Ինչպես նախոդ, այնպես էլ այս պարագայում իմքայլական պատգամավորները փաստեցին, որ եթե «ուժը կա՝ խելք պետք չէ»․․․ ու կապ չունի՝ մեջքին կանգանա՞ծ ուժը, թե՞ բազկի․․․

Որքան էլ Վաղարշակ անունով այս պատգամավորը իր դեմքին լուրջ արտահայտություն տար ու ձայնին խրոխտ երանգ, միևնույնն է, ավելի խելոքները հասկացան, որ թվացյալ «հուժկու» կաղապարի տակ թաքնված է դատարկությունը․․․ Նա անգամ ինքն իրեն չի հարցրել երևի, թե ի՞նչ նպատակով է իրեն հրահանգ տվել։ Եթե գոնե այդքանը գիտակցեր, ապա Թաթոյանին թիրախավորելուց առաջ, գոնե կպատրաստվեր նրա հետ հանդիպմանը, և ոչ թե իր անբովանդակ ու չհիմնավորված ելույթով դեպի մինուս անվերջություն կտաներ իր զրոյի վրա գտնվող քաղաքական կենսագրությունը․․․ 

Այստեղ ավելի ցավալին այն է, որ նա չի հասկանում, որ խամաճիկ է։ Եթե հասկանար, ապա կգիտակցեր նաև, որ տիրոջ քմհաճույքներն իրականացնող ու «պարապ վախտի խաղալիք»-ները դեն են շպրտվում, երբ դրանց չխկչխկոցն այլևս հարց չի լուծում ու սկսում է ազդել տիրոջ նյարդերին․․․

Մյուս կողմից էլ կասկած չկա, որ պատգամավորն օգտագործվեց քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ ՄԻՊ-ն հներից «ազատագրելու» և յուրայիններով համալրելու համար։ Իսկ այստեղ էլ ցավալին այն է, որ այդ յուրայինները կլինեն վաղարշակհակոբյանները․․․