ԱԺ-ում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից ՄԻՊ Արման Թաթոյանին սպառնալու միջադեպին։
Նա, մասնավորապես նշել է.
«Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին:
Որովհետև Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար»,- գրել է Սամսոնյանը՝ օգտագործելով «ցինիզմ» հեշթեգը։