Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում
Ինչպես տեղեկանում ենք Corriere della Sera-ից, Իտալիայում ֆուտբոլային առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում։
Այս պահին ակումբները սպասում են այդ որոշմանը, որից հետո կսկսեն մասշտաբային պարապմունքները։
Եթե ինչ-որ արտառոց բան տեղի չունենա, ապա առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի առաջնության վերսկսման մասին։