Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում
Վազող տողեր

ԿԲ խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-իտարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետությանտնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաևֆինանսականծառայություններիցօգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Ստորև ներկայացվում է 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված հիմնական միջոցառումների ամփոփ նկարագիրը․

Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը:

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%:Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակովորոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝ հնարավորություն տալովբանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ:

Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծումտնտեսության ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։

Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR)ևզուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR)ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ․ հունվարի 1-ից։Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։

Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների,այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացմանժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումներըֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։

Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված էնաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։
Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետներըպատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները:

Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։

Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։

Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումնապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․
բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով

Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական աջակցությունները,
միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։

Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզիայդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: