Որքանով ես տեղյակ եմ՝ պատգամավորը ևս մարդ է. Իմքայլականը՝ Արման Թաթոյանին (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին խիստ մտահոգում էր, թե ինչու ՄԻՊ֊ը անմիջապես չարձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածին, երբ նրան հայհոյեցին, փոխարենը ստանձնեց Արթուր Դանիելյանի պաշտպանությունը, երբ նրա նկատմամբ բռնություն գործադրվեց։
Պատգամավորը Արման Թաթոյանին մեղադրեց կողմնակալ վերաբերմունքի մեջ։
«Որքանով ես տեղյակ եմ՝ պատգամավորը ևս մարդ է»,-ասաց Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: