«Գ.Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Երևանի տարբեր համայնքների բնակիչներին (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել Երևանի տարբեր վարչական շրջանների կարիքավոր ընտանիքներին, տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:
Հերթական անգամ սնունդով լի կապոցներ են տրամադրվել Աջափնյակ,Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: Զուգահեռ շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի: