«Ընդամենը 2 օր շուտ, եթե դատավորը չալարեր ու դատական նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը». Զոհրաբյան (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ շատ հաճախ դատավորները անհարգի ձգձգում եմ դատական նիստերն ու լուրջ խնդիրներ առաջացնում։
«Երբ հավես են ունենում, էն ժամանակ են նիստ անում», -ասաց Զոհրաբյանը։ Նա հիշեցրեց հունվարի 8֊ին ՔԿՀ-ում մահվան դեպքի մասին, երբ հացադուլ հայտարարած Կարեն Ծաղիկյանը մահացավ։
«Ընդամենը 2 օր շուտ, եթե դատավորը չալարեր ու դատական նիստ աներ, հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,--ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: