Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկը բերման ենթարկվեց
Հանրահավաքի մեկնարկից առաջ բերման ենթարկվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ` Գևորգ Սաֆարյան: Այդ պահին հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջև: Իրավիճակը փորձեց վերահսկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով խաղաղության կոչ արեց` խոստանալով նրան րոպեներ անց բաց թողնել: «Նոր Հայաստանի» շտաբի պետի կոչով հրապարակ եկածներից շատերի ձեռքին «Ոչ», «Պահանջում ենք ազատել Վոլոդյա Ավետիսյանին» գրությամբ պաստառներ են, վանկարկում են «Մահ ռեժիմին»: