Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Վազող տողեր

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն տրամադրել է ԱԺ-ի ամենաճոխ և թանկ՝ Nissan Patrol մեքենան (լուսանկարներ)

Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Aantifake.am-ը գրում է, որ նա ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։

Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։

AntiFake.am-ի տեղեկությունների համարաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։

Եվ ահա ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։

Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձնանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։ Այս կարգավորումները ինքնանպատակ չեն և հետապնդում են «որակ-գին» հարաբերակցությամբ պետական բյուջեից ողջամիտ ծախսեր իրականացնելու նպատակ, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ծառայողական մեքենաների ձեռքբերմանը, այլ նաև ամորտիզացիոն սպասարկմանը, դիզվառելիքի ձեռք բերմանը և այլն, որոնք նույնպես կատարվում են պետական բյուջեի միջոցներով։

Այսպես, Ֆինանսների նախարարի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավալագույն ծավալը (լ) չի կարող գերազանցել 2.2 լիտրը։

Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտր է, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։

Համեմատության համար նշենք նաև, որ 2015թ. արտադրության Toyota Camry-ի արժեքը մոտ 15.000 դոլար է, իսկ նույն թվականի արտադրության Nissan Patrol-ի արժեքը՝ մոտ 45.000 դոլար։

Ի դեպ, Գերմանիայի կառավարության կողմից նվիրված Nissan Patrol-ը այն ժամանակ չի մաքսազերծվել, քանի որ նախատեսված է եղել բարեգործական նպատականերով օգտագործելու համար։ Եվ հարց է առաջանում, թե արդյոք այն մաքսազերծվել է Տիգրան Գալստյանին սպասարկելու համար, թե ոչ։

Սա էլ դեռ ամենը չէ։ Մեր տեղեկություններով՝ մինչ ծրագրով Nissan Patrol-ը Ազգային ժողովին հանձնելը Տիգրան Գալստյանը վարել է Ազգային ժողովի նախորդ աշխատակազմի օրոք՝ 2018 թվականի վերջին ձեռք բերված 4 հատ Toyota-ներից 1-ը։ Ի սկզբանե մեքենաներից 3-ը ձեռք են բերվել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին սպասարկելու, իսկ 1-ը՝ ԱԺ հյուրերին սպասարկելու նպատակով։ Եվ ահա Տիգրան Գալստյանը որոշել է հյուրերի համար նախատեսված Toyota-ն վերցնել իր տրամադրության տակ։ Մինչդեռ նախորդ աշխատակազմի օրոք մեքենան երբևէ չի օգտագործվել, որպեսզի այն պահպանի իր թարմ և նոր տեսքը հյուրերին սպասարկելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։