Մեր ազգության մեջ այս հարցը քննարկման ենթակա չէ. Ուրիխանյանի «դեմ» քվեն չէր արձանագրվել. աղմկահարույց կոնվենցիայի վավերացման հարցն ընդունվեց (տեսանյութ)
«Ողջամիտ մարդիկ այս հարցը չեն քննարկում, եր ազգության մեջ այս հարցը քննարկման ենթակա չէ»: Այս մասին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քվեարկությունից ԱԺ հետո հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նա մինչ քվեարկությունն էր վարման կարգով ձայնի իրավունք խնդրել, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ենթադրող, որ նոր բան չի ասվելու և հարցը դրեց քվեարկության։
Ի դեպ, պատգամավորը ևս դեմ էր քվեարկել վավերացմանը, սակայն նրա ձայնը չէին գրանցել։ Արձանագրված 79 կողմ և 12 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում