Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Աբովյանում՝պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ (տեսանյութ)
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակներ է դրել և հարգանքի տուրք մատուցել Երկրորդ աշխարհամարտում, ինչպես նաև Արցախյան ազատամարտում զոհված և անհետ կորած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել մոմավառության արարողություն: