Վանաձորից Երևան մեկնող ավտոմեքենաների վարորդներին հրահանգել են դուրս չգալ քաղաքից
Newspress.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներից տեղեկացավ, որ ահազանգ են ստացել քաղաքացիներից: Վերջիններս դեկտեմբերի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար պատվիրել են մեքենաներ: Ահազանգող վանաձորցիները նշել են, որ քաղաքից դուրս գալու պահին, վարոդներին զանգահարել են և սպառնացել զրկել վարորդական իրավունքից, եթե նրանք շարժվեն դեպի մայրաքաղաք: Զանգից հետո քաղաքացիներին տեղափոխող 3 մեքենաներից երկուսը վերադարձել են քաղաք:
ՀՔԱՎ-ին հայտնել են նաև, որ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար եւս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել: